-
18.03.2014|
00:49
Պարզվում է, Ազգային ժողովում բիզնես գործունեություն ծավալելն այնքան էլ շահութաբեր չէ: ԱԺ ճաշարանը շահագործող «Ռեդի-Սթեդի» ընկերությունը դժգոհ է իր եկամուտներից, քանի որ սնունդը լավ չի իրացվում: 2013-ին մեկ տարով կնքված պայմանագիրը շուտով կավարտվի, և ընկերությունը մտադիր չէ մասնակցելու նոր մրցույթին:
-
17.03.2014|
23:37
ՈՒկրաինացի պատգամավոր Օլեգ Լյաշկոն ՈՒկրաինայի Գերագույն Ռադայի քարտուղարությունում ՌԴ-ի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման օրենքի նախագիծ է գրանցել: Օրինագիծը ներառում է Ռուսաստանի հետ վիզային ռեժիմի հաստատում, ուկրաինա-ռուսական պայմանագրերի խզում և ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին անդամակցության հայտ:
-
15.03.2014|
16:25
Ամիսներ առաջ գրել էի, որ լրագրողները չեն կարողանում համերաշխություն ցուցաբերել նույնիսկ մանրուք թվացող հարցերում: Օրինակ, ի՞նչն էր խանգարում, որ լրագրողները միավորվեին և բոյկոտեին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի կազմակերպած ամանորյա ընդունելությունը: Չէ՞ որ նա դրանից առաջ պիտակավորել էր լրագրողներին, որոնք հոդվածներ էին գրել և բացահայտել իր ապօրինությունները:
-
14.03.2014|
15:47
«Հիմա այստեղ խնդիր կա՝ ընդդիմությունն այլընտրանք է դառնում, թե այլընտրանքն է ընդդիմություն դառնում: Ոնց որ թե առաջինն ա տեղի ունենում»,-այսօր մեկնաբանելով ոչիշխանական չորս ուժերի համագործակցությունը, ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը` ընդգծելով, որ պետք է համագործակցությունից առաջ, գաղափարներ ներկայացնեին:
-
14.03.2014|
14:11
«Մենք կողմնակից չենք միաժամանակյա, մեկանգամյա քայլերի, մենք առաջարկների կողմնակից ենք և այդ ուղղությամբ այսօր լրջորեն աշխատում ենք: Այս քայլը կավարտվի, կտեսնենք ուր հասանք, փոփոխություններ եղան, թե ոչ, կորոշենք անելիքը: Այս փուլում դնել մեծ փաթեթ՝ իրատեսական չէ ու անարդյունավետ է: Եթե մենք չենք ունենալու նոր որակի իշխանություն, որևէ բան այս երկրում չի փոխվի: Իսկ սա աշխատանք է պահանջում, ոչինչ չի արվում մեկ օրում»:
-
14.03.2014|
13:24
Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ խմբակցություններն անդրադարձան ԲՀԿ-ի շուրջ ստեղծվող համախմբմանը: Ըստ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի՝ իշխանական ուժերն ամեն ինչ անում են, որպեսզի խոչընդոտեն չորս ուժերի համագործակցությանը, քանի որ իշխանությունը հասկանում է, որ դա հանգեցնելու է ամբողջական իշխանափոխության:
-
12.03.2014|
17:43
ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը խոսեց այսօր ընդունված «Գովազդի մասին» երկու օրենքների մասին՝ վերստին հիշեցնելով, որ դա Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի բիզնեսի համար է ծառայելու:
-
12.03.2014|
17:36
«Քաղաքական հետապնդման զոհ է Վոլոդյա Ավետիսյանը»,-ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը` թվարկելով նրա գործունեությունը, որի արդյունքում նա հայտնվել է այդ կարգավիճակում: «Մինչև ե՞րբ է դա շարունակվելու»,-հարցադրում արեց պատգամավորը:
-
12.03.2014|
15:11
Այսօր ԱԺ-ն քվեարկությունները սկսեց 20 րոպե ընդմիջումով: ՀՅԴ-ն ժամանակ վերցրեց, որ ՀՀԿ-ն «լավ» մտածի մինչ հեռուստաեթերով ալկոհոլային խմիչքների գովազդը թույլ տալու մասին օրենքը վավերացնելը:
-
11.03.2014|
17:15
«Այս փաթեթով լուծվում է շատ կոնկրետ խնդիր, առնվազն 1,5 միլիարդ դրամի հավելյար գումար է ուղղվում Վատիկանում ՀՀ դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանին պատկանող մեդիա կայսրությունը ֆինանսավորելու համար»,-այսօր «Գովազդի մասին» օրենքի փոփոխություն կատարելու նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը: